Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կուբան առաջարկում է պարտքը մարել խմիչքով և դեղորայքով

Կուբան առաջարկում է պարտքը մարել խմիչքով և դեղորայքով
18.12.2016 | 02:19

Կուբայի իշխանությունները Չեխիային առաջարկել են դեռևս սառը պատերազմի ժամանակներից մնացած պետական պարտքը վերադարձնել ռոմի և դեղորայքի տեսքով, հաղորդում է AP գործակալությունը:

Խոսքը ռոմի ոչ այնքան հայտնի ապրանքանիշի մասին է: Հաշվի առնելով, որ Կուբան Չեխիային պարտք է 280 միլիոն դոլար, կղզու իշխանությունները պետք է Պրահա ներմուծեն 23 միլիոն շիշ: Երկու երկրների համաձայնության դեպքում, Չեխիան անվճար կուբայական ռոմ կստանա 100 տարի: Չեխիայի ֆինանսների նախարարությունում չեն բացառել գործարքի հնարավորությունը, սակայն, նախընտրում են պարտքի գոնե մի մասը գումարի տեսքով ստանալ: Կուբան ժամանակակից Չեխիայի ամենախոշոր պարտապաններից է: Պարտքը մարելու նման տարբերակ Կուբան առաջարկել է նաև Սլովակիային:

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ